Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 620 կրակոց:
«Նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՈՒկրաինայի արտգործնախարարներն այսօր կհանդիպեն Մինսկում՝ բանակցելու ՈՒկրաինայի ճգնաժամի շուրջ:
Օրենքը լրամշակելու անհրաժեշտությունը ծագել է սահմանադրական փոփոխություններից հետո: Նոր օրենքով, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները. 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, 2000-ի փոխարեն կուսակցությունը կարող է ունենալ 1000 անդամ:
Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը:
ԱՄՆ-ը միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակությունը Հայաստանում հունիսի 17-ի և սեպտեմբերի 9-ի համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որ այս գործընթացներն ու սարքավորումները 2017-ի գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն:
Հիբրիդային էր: «Տեսակաբանությամբ»՝ նման 2006-ի համագումարին, երբ Սերժ Սարգսյանն իր թիմով մտավ ՀՀԿ` ընտրություններից ժամեր առաջ: Բովանդակությամբ` ոչ: ՀՀԿ տրանսֆորմացիան այս անգամ նրբագեղ էր «կերտված», ինչպես իր ելույթում այլ առիթով ասաց Սերժ Սարգսյանը` խիստ գրագետ համադրմամբ:
... թե նախընտրական փուլում ընթանալու է և արդեն իսկ ընթանում է լրատվական դաշտի խիստ կանոնակարգման, «բյուրեղացման» գործընթաց, քանզի, «վերին պատասխանատուների» համոզմամբ, այդ դաշտն անչափ լղոզված է, աջ ձեռքը չգիտե` ինչ է անում ձախը:
Առաջիկայում «նոր հանրապետականի» կտեսնեք, կուսակցությունը «հնին» հրաժեշտ է տվել՝ փաստում են հանրապետականները և շարունակում հին մեթոդներով աշխատել։ Զորօրինակ, կառավարության ղեկավարին ու նախարարներին «փաթեթով» կուսակցականացնելը։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...